Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, այսինքն՝ հետ չկանգնեց մի քանի շաբաթ առաջ գազի գնի վերաբերյալ արած իր հայտարարությունից. «Ես ասել եմ և ասում եմ, որ գազի գինը բարձրացել է՝ կազմելով 270 դոլար, որը պետք է սուբսիդավորվեր։ Սակայն Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում մաքսատուրքը դուրս է գալիս»։ Նշանակո՞ւմ է սա, որ գազի գինը 270 դոլար չի դառնա։ «Ո՛չ, չի դառնա»,- վստահեցրեց նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ